ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը կարող է սկսել նոր ռազմակայաններ կառուցել արտասահմանում. Պենտագոն

Time Magazine

Չինաստանի իշխանությունները կարող են սկսել արտասահմանում նոր ռազմաբազաներ ստեղծել՝ իրենց տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման համար, հայտնում է NEWS.am-ը: Համապատասխան ենթադրություն է պարունակվում Պենտագոնի՝ Չինաստանի ռազմական ներուժի մասին զեկույցում, այս տվյալները հետագայում կներկայացվեն Կոնգրեսին:

Զեկույցը հաջորդել է Պեկինի կողմից իր արկտիկական քաղաքականության վերաբերյալ «Սպիտակ գրքի» առաջին պաշտոնական հրապարակմանը: Չինաստանն այս փաստաթղթում շարադրել է նավագնացության ուղիների զարգացման ծրագրերը, որոնք բացվել են գլոբալ տաքացման հետևանքով, Արկտիկական տարածաշրջանում «Բևեռային մետաքսի ճանապարհ» ստեղծելու համար:

Չինական գործունեության նման ընդլայնումը կարող է հանգեցնել Արկտիկայում երկրի ռազմական ներկայության մեծացման, ներառյալ սուզանավերի տեղակայումը որպես միջուկային հարձակման զսպման միջոց, նշված է զեկույցում, որը հրապարակվել է Պենտագոնի կայքում:

Դրանից բացի, զեկույցում նշվում է, որ Չինաստանի աճող տնտեսական, դիվանագիտական և ռազմական կշիռը երկրի ղեկավարներն «օգտագործում են տարածաշրջանում Չինաստանի գերազանցությունը հաստատելու և միջազգային ազդեցությունն ընդլայնելու համար»: «Չինաստանի առաջընթացն այնպիսի նախագծերի իրականացման գործում, ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհը», հավանաբար, կհանգեցնի արտասահմանում ռազմական բազավորման [ընդլայնման] անհրաժեշտության՝ այդ նախագծերի անվտանգության ապահովման համար»,- նշել են Պենտագոնից:

Փաստաթղթի նյութերի համաձայն՝ Չինաստանն այս պահին միայն երկու արտասահմանյան ռազմաբազա ունի Ջիբութիում: Այն բացվել է 2017 թվականի օգոստոսին: Հիմա արդեն, ինչպես ենթադրում են ամերիկյան ռազմական գերատեսչությունում, Չինաստանը կձգտի լրացուցիչ ռազմաբազաներ ստեղծել «երկրներում, որոնց հետ վաղեմի բարեկամական հարաբերություններ և նման ռազմավարական շահեր ունի, օրինակ՝ Պակիստանում, ինչպես նաև պետություններում, որտեղ արդեն կա արտասահմանցի զինվորականներ տեղակայելու նախադեպ»:

«2018 թվականին լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Չինաստանը ձգտում է մեծացնել իր ռազմաբազաների թիվը և ընդլայնել Մերձավոր Արևելքին, Հարավարևելյան Ասիային և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածին հասանելիությունը»,- նշված է զեկույցում: Գերատեսչությունից չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպիսի հաղորդագրությունների մասին է խոսքը:

Իր հերթին, Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները իրենց Ռազմածովային ուժերը ընդլայնում են Արևելյան Ասիայում, նշում է Reuters-ը: Սա ներառում է ամերիկյան պարեկային հականավային P-8 Poseidon օդանավերով ուժեղացված պարեկում Սինգապուրի և Ճապոնիայի տարածքներից:

Փորձագետները զեկույցում ընդգծել են, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ «կմրցակցի ուժի դիրքերից՝ միաժամանակ Չինաստանին խրախուսելով Միացյալ Նահանգների հետ համագործակցել անվտանգության հարցերում, որոնցում ԱՄՆ-ի և Չինաստանի շահերը համընկնում են»:

Նախկինում ամերիկյան իշխանությունները հայտարարում էին Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման մասին պայմանագրին «բոլոր շահագրգիռ կողմերի», այդ թվում՝ Չինաստանի անդամակցության անհրաժեշտության մասին: Այս պայմանագիրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կնքել են 2010 թվականին, որը մեկ տարի հետո ուժի մեջ է մտել: Պեկինում ամերիկյան իշխանությունների նախաձեռնություններին առայժմ չեն արձագանքել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: