ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը մտադիր է ԱՄՆ-ում մեծացնել բարձր որակավորում ունեցող միգրանտների բաժինը

РИА Новости

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բարենորոգել ԱՄՆ-ի միգրացիոն համակարգը՝ երկիր ժամանող միգրանտների թվում բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնելով մինչև 57 տոկոս: Այդ մասին նա լրագրողներին հայտնել էմայիսի 16-ին Սպիտակ տանը կայացած ելույթի ընթացքում, գրում է «Արմենպրես»-ը:

«Մեր պլանը, դրա ընդունման դեպքում, կփոխի միգրացիոն համակարգը, այն կդարձնի մեր երկրի հպարտությունը՝ առաջ բերելով ամբողջ աշխարհի նախանձը: Մենք բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից կավելացնենք մինչև 57 տոկոս»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նոր միգրացիոն համակարգին տրվել է «Կառուցենք Ամերիկան» (Build America) անվանումը. այն իրենից ներկայացնում է բալային համակարգ, որը գնահատում է միգրանտի ընդունակությունները, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նյութական դրությունը: Այդ համակարգի սահմանումը նաև վերացնում է պատահական կերպով այցագիր ստանալու՝ վիճակախաղի օգնությամբ կեցության վկայագիր (Green card) ստանալու հնարավորությունը, որի միջոցով տարեկան երկիր է գալիս մինչև 50 հազար մարդ:

Սպիտակ տան տերը նաև ընդգծել է, որ միգրացիոն համակարգի բարենորոգման դեպքում երկիր ժամանողները պետք է անգլերենի իմացության թեստ անցնեն: «Նրանց ինտեգրացմանը, ասիմիլյացիային և ապագայում երկրի միասնությանը նպաստելու համար միգրանտները պետք է սովորեն անգլերեն և հանձնեն քննություններ ԱՄՆ գալու համար»,- ընդգծել է

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: