ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը Վրաստանի գրադարաններին հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող գրքեր է մատակարարում

Rahim Shaliyev /OC Media

Ադրբեջանը Վրաստանի գրադարաններին հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող գրքեր է մատակարարում: Թեև գրադարանները դրանում ոչ մի խնդիր չեն տեսնում, սակայն Վրաստանի որոշ ադրբեջանցիներ վախենում են, որ այն կարող է օժանդակել էթնիկ լարվածության սերմանմանը: Այս մասին գրում է OC Media կովկասյան լրատվական կենտրոնը։

Վրաստանի Մառնելուլի քաղաքի գրադարանում տարածքային հավակնություններով և հայերի նկատմամբ ատելությամբ լի գիրքն անգամ զարմացրել է Մառնեուլիում ապրող ադրբեջանցուն։

«Երբ այցելեցի Մառնեուլի գրադարան, ես տեսա Ազիզ Ալաքբարլիի կողմից գրված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաններ» գիրքը: Կարծեցի, այն պետք է լինի Ադրբեջանի արևմուտքում գտնվող պատմական հուշարձանների մասին: Սակայն, երբ կարդացի գիրքը, պարզ դարձավ, որ գիրքը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասին է: Գիրքը պարունակում էր հայերի նկատմամբ թշնամանքի տարրեր»,- ասել է Վրաստանի ադրբեջանցի Իմրան Ջաֆարովը։

Գրադարանում առկա են նաև քարոզչական այլ նյութեր, որոնք կարելի է բաժանել երեք խմբի. ատելության խոսք՝ ուղղված Հայաստանին և հայերին, աջակցություն Իրանի դեմ անջատողական և տարածքային պահանջներին և Իլհամ Ալիևի ընտանիքի քարոզչությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    30.03.2026
       
    31.03.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: