ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ցինիզմը Հայաստանի իշխանությունների որոշ քայլերի հետևանք է. Ա. Կարապետյան (տեսանյութ)

Ադրբեջանի այսօրվա ցինիզմը Հայաստանի իշխանությունների որոշ քայլերի հետևանք է: Նման կարծիք է հայտնել 5-րդ ալիքի «Օրագիր» հեռուստահաղորդման եթերում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Ադրբեջանի հռետորաբանությունը մեզ համար նորություն չէ, բայց ցինիզմի այս աստիճանը հայկական կողմի որոշակի գործողությունների հետևանք է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը «Կոմերսանտին»:  «Ցավոք, հենց հայկական կողմը, անփորձությունից ելնելով, Ադրբեջանին շատ լավ չպատկերացնելով, գուցե, շատ լավատես լինելով հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն այսօր իրեն ուսուցչի դեր է վերապահում»,- հավելել է փորձագետը:

Անդրադառնալով բանակցային գործընթացի զարգացումներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ Կարապետյանը նշել է, որ Արցախը պետք է լիարժեք ներգրավված լինի հումանիտար միջոցառումներում:

«Եթե Արցախն ուղղակի մասնակցություն չի ունենալու պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա ոչ միայն ամբողջ բանակցային գործընթացի տրամաբանությունն է խախտելու, այլև գործող իշխանությունների հայտարարած սկզբունքը»,- ասել է նա: Կարապետյանը նաև նկատել է. «Այս փուլում ակնհայտ է, որ չեն կարողանում ապահովել Արցախի լիարժեք մասնակցությունն այդ միջոցառումների համաձայնեցմանը: Լավ է, որ միջոցառումները քննարկվում են նաև Ստեփանակերտում: Բայց եթե մենք չունեցանք Արցախի լիարժեք մասնակցություն դրանց կատարմանը, այդ միջոցառումները գրոշի արժեք չեն ունենա»:

Մեկնաբանելով ՀԱՊԿ գործընկերների հետ հարաբերությունները, և մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ս. Զասի այցը Հայաստան, Կարապետյանը նշել է, որ Բելառուսի ներկայացուցչին պաշտոնի անցումը 2020-ի հունվարից որևէ կերպ Հայաստանի դիվանագիտական հաղթանակ համարել չի կարելի:

«Եթե մեր նպատակն այն էր, որ ոչ ոք չզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատար լինի, ապա, այո՛, մենք հաղթել ենք: Բայց ի՞նչ ենք մենք շահում դրա արդյունքում: Մեր նպատակն էր Խաչատուրովին հետ կանչել, նոր թեկնածուին հաստատել, դա մեզ չհաջողվեց»,- ասել է նա:

Փորձագետն ընդգծել է, որ Խաչատուրովին հետ կանչելով մենք ստեղծեցինք որոշակի խնդիրների համախումբ, և հետագայում ստիպված եղանք պայքարել դրանց հետ:  Մենք ոչ թե մեր հանդեպ հարգանք առաջացրեցինք, այլ որոշակի թերհավատություն, կամ անվստահություն: Նրա խոսքերով, մեկ տարի շարունակ մեր դիսկուրսը ծավալվեց ոչ թե ի նպաստ, ի զարգացում, այլ այդ ստեղծված խնդիրների դեմ պայքարի շուրջ: Դրական արդյունքների մասին խոսելն, այս պարագայում, փորձագետն արհեստական է համարում:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում.

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: