ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի Կոնգրեսը 733 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը 2020 թվականին

Яндекс.Новости

Պենտագոնի բյուջեն 2020 ֆինանսական տարում, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից, կկազմի 733 միլիարդ դոլար, 17 միլիարդով պակաս, քան մարտ ամսին խնդրել էր Վաշինգտոնի վարչակազմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Միացյալ Նահանգների 2020 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծում, որը պատրաստել էԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը (դեմոկրատ, Վաշինգտոնի նահանգից):

Նրա աշխատակազմը հունիսի 10-ին հրապարակել է այդ օրինագծի տեքստը, որը դարձել է 2020 ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի վարչակազմի բյուջետային պահանջի պատասխանը, որը Կոնգրես էր հանձնվել մարտի 11-ին: Սույն նախաձեռնությանը պետք է հավանություն տան ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, ինչից հետո այն կուղարկվի նախագահի ստորագրմանը: Մարտին Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրել էր 2020 ֆինանսական տարում պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկսով՝ մինչեւ 750 միլիարդ դոլար


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: