Քաղաքական ճգնաժամ Մոլդովայում. խորհրդարանը չի պատրաստվում լուծարվել
Մոլդովայում շարունակվում է շաբաթ օրվանից հաստատված երկիշխանությունը, նախագահ Իգոր Դոդոնն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նա չեղարկել է խորհրդարանի լուծարան մասին հրամանը:
Շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը նախագահի լիազորությունները ժամանակավորապես Իգոր Դոդոնից փոխանցել է վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպին:
Սահմանադրական դատարան նման խնդրանքով դիմել էին Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորներ՝ իրենց պահանջը հիմնավորելով նրանով, որ սոցիալիստ նախագահը հրաժարվում է ստորագրել հրամանը՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի էին ունեցել 2019թ. փետրվարի 24-ին, 35 մանդատ ստացել էր Իգոր Դոդոնի գլխավորած Սոցիալիստական կուսակցությունը, 30՝ Դեմոկրատական կուսակցությունը, երրորդ ուժը` «ACUM Platforma DA și PAS» բլոկը, ստացել էր 26 մանդատ, ևս 7 մանդատ ստացել էր «ՇՈՐ» քաղաքական կուսակցությունը, 3 տեղ զբաղեցրել էին անկախ թեկնածուները:
Սակայն խորհրդարանի ձևավորումից հետո այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ և կառավարություն ձևավորել: Այդ կապակցությամբ անցյալում ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ եթե եռամսյա ժամկետում չհաջողվի կառավարություն ձևավորել, նախագահը պարտավոր է լինելու արձակել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել: Հունիսի 8-ին այդ ժամկետը սպառվել է (կողմերի միջև վեճ կա՝ ժամկետը սպառվում էր հունիսի 8-ին, թե 9-ին), սակայն նախագահ Դոդոնը հրաժարվել է արձակել խորհրդարանը:
Սահմանադրական դատարանի որոշմամբ նորանշանակ նախագահ Պավել Ֆիլիպը հրաման է ստորագրել խորհրդարանի արձակման վերաբերյալ: Չնայած դրան, հունիսի 8-ին Սոցիալիստական կուսակցության և ACUM աջ բլոկի պատգամավորները նիստ են գումարել, խորհրդարանի ղեկավար մարմիններ և կառավարության կազմ հաստատել՝ Մայա Սանդուի գլխավորությամբ: Նրանք կոչ են արել ՍԴ-ին հրաժարական տալ: Ի պատասխան, Դեմոկրատական կուսակցությունն ակցիաներ է սկսել պետական կառույցների մուտքերի մոտ: Իգոր Դոդոնը նույնպես հայտարարել է իրենց կողմնակիցների մասնակցությամբ բողոքի ցույցերի անցկացման մտադրության մասին:
Այժմ խնդիր է ծառացել, թե ինչպես Մոլդովան կարող է դուրս գալ ներքաղաքական ճգնաժամից: Իգոր Դոդոնը հայտարարել է, որ չի բացառվում նաև Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխման և նրանց նշանակման վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու սցենարը: Դա հնարավորություն կտա չեղարկել ՍԴ որոշումը և վերջ տալ երկիշխանությունը:
Սոցիալիստները մեղադրում են Դեմոկրատական կուսակցությանը՝ օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի գլխավորությամբ, իշխանության բռնազավթման համար:
Նորանշանակ վարչապետը նամակներ է հղել Եվրահանձնաժողով, Եվրոպայի Խորհուրդ և Վենետիկի հանձնաժողով՝ խնդրելով գնահատական տալ Սահմանադրական դատարանի քայլերին: Իգոր Դոդոնը կոչ է արել միջազգային միջնորդներին «գալ, խումբ ձևավորել իշխանության խաղաղ փոխանցման համար»: Եվրամիությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել աշխատել խորհրդարանի և ձևավորված կառավարության հետ:
Մոլդովայում ներքաղաքական խոր ճգնաժամի պատճառ է դարձել քաղաքական կուսակցությունների՝ համաձայնության գալու ընդունակ չլինելը, ինչպես նաև վերջին շրջանում կուտակված բավական շատ խնդիրները: Դրանց թվում են մի շարք խոշոր կոռուպցիոն սկանդալները, եվրոպամետ ուժերի իշխանության օրոք բյուջեից մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստը, օլիգարխիկ համակարգի առկայությունը և այլն: Հակասությունների պատճառ է նաև նախագահ Դոդոնի՝ եվրասիական բլոկի հետ համագործակցելու ձգտումը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում Մոլդովայի համար դիտորդի կարգավիճակի սահմանումը:
Այս պահի դրությամբ, կարծես թե, Դոդոնը և սոցիալիստների ու Acum բլոկի կառավարությունը կարողանում են պահպանել իշխանությունը, այդ թվում՝ ստանալով արտաքին աջակցություն: Սակայն, խնդիրը պետք է իրավական լուծում ստանա: Ցույցերը երկրում դեռ կարող են շարունակվել: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ ոստիկանությունը չի ընդունում նորանշանակ ներքին գործերի նախարարին և շարունակում է ենթարկվել Ալեքսանդր Պինզարին՝ Ոստիկանության գլխավոր տեսուչին, ում նորանշանակ նախարարը հեռացրել է պաշտոնից:
այլ նյութեր այս թեմայով
- Մոլդովայի Սահմանադրական դատարանը Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից Նախագահ Իգոր Դոդոնի՝ խորհդարան արձակելուց հրաժարվելը դիտարկվում է որպես սահմանադրական պարտականությունների...
- Մոլդովայի նախագահին ընթացիկ տարում արդեն 5-րդ անգամ հեռացրել են պաշտոնից Մոլդովայի սահմանադրությամբ երկրի նախագահն իրավունք ունի մերժել մեկ անգամ, եթե երկրորդ անգամ խորհրդարանն ընդունում...
- Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից Դոդոնը երկրորդ անգամ էր հրաժարվել այդ պաշտոններում վարչապետի առաջարկած թեկնածուներին նշանակելու մասին հրամանագրեր...
- Մոլդովան “ընկերություն չի անի” Արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի. Դոդոն Մոլդովան “ընկերություն չի անի” Արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վստահեցրել...
- Մոլդովա-Հայաստան համագործակցությունը նոր կամուրջ է ստեղծում ԵՄ և ԵԱՏՄ միջև Մոլդովայի հետ համագործակցությունը կարող է իր նպաստը բերել ԵԱՏՄ-ում Հայաստանի դիրքի և դերակատարման ամրապնդմանը՝...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ