ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ծագումով Հայերը»՝ Արցախում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 28-ին ընդունել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների, որոնց կազմում էին աշխարհահռչակ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, Կանադայում ՀՀ պատվո հյուպատոս Վան Լափոյանը և սփյուռքահայ անվանի այլ գործիչներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նախագիծը միավորում է տարբեր բնագավառների հայորդիներին՝ արվեստագետների,  բժիշկների,  հոգևորակաների, գործարարների ու ոչ միայն: Պետական նախարարը բարձր է գնահատել բոլոր նրանց ջանքերը, ովքեր Արցախի զարգացման հայանպաստ և հայապահպան գործունեության հարցում  ունեցել են մեծ ներդրում և աջակցություն:
 
Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում նշել է. «Ապրելով ու արարելով աշխարհի տարբեր անկյուններում՝ Դուք հավատարիմ են մնում հայկական ակունքներին: Հենց այդ հավատարմությունն է մեր կարողությունները բազմապատկում Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Լիահույս եմ, որ այսօրվա մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում Ձեր ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը որակապես նոր հարթություն տեղափոխելու հարցում»:
 
Պետական նախարարը պատվիրակության անդամներին հուշամեդալներ ու շնորհակալագրեր է հանձնել Սփյուռք-Հայաստան-Արցախ կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
 
Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել ջերմ ընդունելության և իրենց վաստակն արժանվույնս գնահատելու համար՝ վստահեցնելով, որ Արցախը կշարունակի մնալ իրենց ուշադրության և հոգատարության ներքո:
 
Հանդիպմանը մասնացում էին մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղական Ֆելիքս Խաչատրյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: