ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուբայի էմիրի կինը փախել է ամուսնուց՝ հետը տանելով 31 մլն ֆունտ. ԶԼՄ-ներ

emirateswoman

Դուբայի էմիր Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է նրան ու հետը վերցրել 31 մլն ֆունտ սթեռլինգ, որպեսզի նոր կյանք սկսի, հայտնում է NEWS.am-ը։

Ասում են, որ արքայադուստր Հայան, որին չեն տեսել փետրվարից, փախել է Գերմանիա որդու եւ դստեր հետ։

Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, նա անհապաղ ապահարզան է պահանջել եւ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով։

Նշվում է, որ այս միջադեպը հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի Գերմանիայի եւ ԱՄԷ-ի միջեւ, քանի որ էմիրը նաեւ երկրի փոխնախագահն ու վարչապետն է։

Տեղեկացվում է, որ նա դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային եւ 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու խնդրանքով։

Ընդ որում՝ նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները մերժել են վերադարձնել փախստական ընտանիքին, իսկ նրանց պահպանությամբ զբաղվում են անվտանգության ծառայությունները։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.04.2026
       
    14.04.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: