ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրեն Պապիկյանը Բելառուսում այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան:
Գործարանի գործադիր տնօրեն Եվգենի Վայցեհովիչը նախարար Սուրեն Պապիկյանին է ներկայացրել գործարանի պատմությունը և ընկերության ներկայիս գործունեությունը։ Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։ 2018թ․ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինության շինարարությունը, և գործարանը տեղափոխվել է Մինսկի ազգային օդանավակայանի տարածք։

Շրջայցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ավիացիոն տեխնիկայի վերանորոգման տեխնոլոգիաներին, ավիացիոն շարժիչների և սարքավորումների արդիականացման հնարավորություններին, ուսումնասիրել է սպասարկվող ինքնաթիռների վնասված մասերի և սրահների վերանորոգման աշխատանքները։ 
Նախարարի հարցին, թե ինչ տեսակի օդանավեր է սպասարկում ընկերությունը, գործադիր տնօրենը հայտնել է, որ այն ներկայումս հանդիսանում է ԱՊՀ և հետխորհրդային տարածքի երկրներում Як-40, Як-42, Як-52, Ту-134 ինքնաթիռների վերանորոգման, արդիականացման ծառայություններ մատուցող և տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների առաջատարը և միտված է գործունեության հետագա ընդլայնմամբ սպասարկել ինչպես նշյալ երկրների, այնպես էլ արևմտյան ավիաընկերությունների օդանավեր։

Նշվել է նաև, որ գործարանի տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան ևս մեկ շինություն, որտեղ անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում հնարավոր կլինի ներկել ինքնաթիռի արտաքին երեսը և արդիականացնել օդանավերի սրահները։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: