ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից Օբամային խոցելու համար. Բրիտանիայի դեսպան

en.radiofarda.com

Ըստ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի գաղտազերծված դիվանագիտական հեռագրերի՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին իրեն նախորդող նախագահ Բարաք Օբամային խոցելու համար, հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով the Mail-ին, գրում է NEWS.am-ը:

Ըստ պարբերականի՝ դեսպանը նամակը գրել էր, երբ 2018 թվականին Բեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը դիմել էր ԱՄՆ-ին՝ կոչ անելով պահպանել միջուկային գործարքում մասնակցությունը:

Ինչպես հաղորդում է թերթը, ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա Ջոնսոնի վերադարձից հետո Քիմ Դերոքը գրել է, որ նախագահ Թրամփը դուրս է եկել միջուկային գործարքից «անձնական պատճառներով», քանի որ այդ համաձայնագիրը հաստատվել էր հենց Բարաք Օբամայի կողմից:

Իր նամակում դեսպանը նաև գրել էր ԱՄՆ-ի նախագահի խորհրդականների միջև ծագած տարաձայնությունների մասին, և որ Սպիտակ տունը չուներ քայլերի ռազմավարություն, որոնք կձեռնարկվեին գործարքից դուրս գալուց հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: