ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բորիս Ջոնսոնը կվերսկսի առևտրային երկխոսությունն ԱՄՆ-ի հետ, եթե վարչապետ դառնա. Times

Капитал

Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության նախագահի և վարչապետի ընտրարշավում ֆավորիտ համարվող Բորիս Ջոնսոնը ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու հարցում՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Այս մասին, հղում կատարելով Ջոնսոնի՝ անունը չնշած օգնականին, տեղեկացնում է The Times թերթը, փոխանցում է NEWS.am-ը:

Թեկնածուի շրջապատում համոզված են, որ ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Մեծ Բրիտանիային ցուցադրել համաշխարհային շուկայի գործընկերներին, որ երկիրը լուրջ մտադրություններ ունի և կարող է նոր պայմանագրեր կնքել։ «Խնդրի լուծումը ԱՄՆ-ն է,- Ջոնսոնի թիմի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է պարբերականը։- Եթե մենք պայմանավորվենք Ամերիկայի հետ առևտրային գործարքի մասին, ապա կկարողանանք շատ արագ կնքել նաև այլ պայմանագրեր շուկայում։ Դա մյուսներին ցույց կտա, որ մենք լուրջ ենք տրամադրված»։

Նշվում է, որ որպես Միացյալ Նահանգներ Ջոնսոնի պաշտոնական այցելության ժամկետ դիտարկվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի բացումը, որը նախատեսված է սեպտեմբերի 17-ին, բայց, ըստ «Թայմսի», դա կարող է նաև ավելի շուտ տեղի ունենալ։ Ինչպես սպասվում է, ընտրարշավի ֆավորիտը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքել «սահմանափակ համաձայնագիր որոշակի ոլորտի ապրանքների առևտրի մասին մինչև հոկտեմբերի 31-ը, ինչպես նաև նշել լիածավալ առևտրային համաձայնագրի սահմանները»։

«Կասկած չկա, որ երբ մինչև հոկտեմբերի 31-ը մենք դուրս գանք (ԵՄ-ից), պետք է հասած լինենք որոշակի համաձայնության ԱՄՆ-ի հետ»,- ամփոփել է Ջոնսոնի օգնականներից մեկը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: