ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանի ելույթն ԱՄՆ-ում նոր հարցեր առաջ բերեց

ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Ատլանտյան խորհրդում իր ելույթի ընթացքում կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը՝ հստակ օրակարգով՝ «ուղղված կոնկրետ նպատակների իրականացմանը»: ՀՀ ԱԺ խոսնակն անդրադարձել է նաև Հայաստանին ԱՄՆ աջակցության, ԱՄՆ-Իրան հարաբերությունների և տարածաշրջանային լարվածության խնդիրներին, ինչպես նաև արցախյան հիմնահարցին: Փորձենք անդրադառնալ խնդրահարույց դրույթներին:

Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության մասին խոսելիս՝ Միրզոյանն այս խնդիրն ուղղակիորեն կապել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ: Շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ձևավորված հայաստանյան իշխանությունների մոտ ամեն ինչի հիմքում հեղափոխության փաստը դնելը կարծես ձեռագիր է դարձել: Սակայն որքանով է ընդունելի ամերիկյան աջակցության հարցն ու դրա ծավալների խնդիրը կապել հեղափոխության հետ, դժվար է ասել, առավել ևս, երբ դրանց հռչակված նպատակը Հայաստանում բարեփոխումներին աջակցելն է: Իսկ հեղափոխության տրամաբանական կապիտալիզացիան պիտի լինեն մեծ թափ հավաքած բարեփոխումները, որոնց համար կարելի կլինի աջակցություն ակնկալել:

Իր ելույթի շրջանակներում ԱԺ խոսնակն անդրադարձել է նաև տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակին: Առնվազն տարակուսանք կարող է առաջացնել, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորության մասին խոսելիս Արարատ Միրզոյանն ընդգծում է Հայաստանի 4 սահմաններից 2-ի փակ լինելու հանգամանքը: Նույն ելույթի ընթացքում բաց տեքստով ասվեց նաև, որ Իրանի հարցում ԱՄՆ-ն Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում: «Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգարվվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- Ատլանտյան խորհրդում նշեց Միրրզոյանը: Այստեղ առնվազն հարցեր են առաջանում՝ ինչու՞ նման հարցերի շուրջ ամերիկյան մեր գործընկերների հետ չենք կարողանում աշխատել դիվանագիտական խողովակներով, ինչու՞ է այս հարցի մասին բարձրաձայնվում նման մակարդակով ինքնիշխանության մասին անվերջ աղաղակող իշխանությունների պարագայում:

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը մեզ համար չափազանց կարևոր է: Կարևոր է և հստակ օրակարգի սահմանումը, ինչին, սակայն, պիտի նախորդի երկկողմ հարաբերություններից ունեցած մեր ակնկալիքների հստակեցումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: