ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պակիստանի բանակը կաջակցի հնդկական Քաշմիրի բնակիչների պայքարին

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի և Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել է Associated Press Of Pakistan գործակալությունը:

«Պակիստանի բանակը մինչև վերջ հաստատուն կերպով կաջակցի Քաշմիրի բնակիչների արդարացի պայքարին,- ընդգծել է գեներալը:- Մենք պատրաստ ենք ցանկացած գործողության մեր պարտավորությունները կատարելու համար»: Ավելի վաղ Պակիստանի վարչպետ Իմրան Խանը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Ջամուի և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկումը կբերի տարածաշրջանի խաղաղության ու կայունության կործանման: Իր հերթին Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում:

«Պակիստանը վճռականորեն դատապարտում է Ջամուի և Քաշմիրի նահանգի վերաբերյալ Հնդկաստանի կառավարության հայտարարությունը,-ասված է հաղորդագրության մեջ:-Ինչպես հետևում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից, Նյու Դելիի ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ վիճելի տարածաշրջանի կարգավիճակը: Իսլամաբադը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի և Քաշմիրի նահանգը:

Ինչպես խորհրդարանում հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի և Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն և Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը և դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաև այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի և կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն և Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:

Ջամուում և Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում է զինված անջատականներին աջակցելու մեջ: Իսլամաբադն այդ մեղադրանքները մերժում է, հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: