ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուրուգվայը չի կարող ճնշումների ենթարկվել Ադրբեջանի կողմից

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան բացառում է, որ Ուրուգվայը կարող է Ադրբեջանի կողմից ճնշումների ենթարկվել Արցախի հետ կապված հարցերում:

Այս մասին Նովոան հայտարարել է այսօր` օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Արմենպրեսս-ը:

«Ուրուգվայը մի երկիր է, որն անկախ է, ինքնիշխան է, ժողովրդավարական մեծ ավանդույթներով և խաղաղության կողմնակից երկիր է: Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, որովհետև աշխարհում գրեթե ոչ մի երկիր չի հանդգնի անհիմն կերպով ճնշում գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որն իր պատմության ողջ ընթացքում բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել է` ցույց տալու համար իր հանձնառությունը խաղաղության, փոխըմբռնման և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների օգտին»,- ասաց Նովոան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: