ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան արտ-սրահը՝ Լազարյանների պատմական առանձնատանը

Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով վերականգնվել է Լազարյանների պատմական առանձնատան մաս կազմող XVII-րդ դարի շինությունը, որտեղ ներկայումս տեղակայված է դեսպանությանը կից գործող Հայկական մշակութային կենտրոնը։

XVII-րդ դարի մասնաշենքի երկրորդ հարկում տեղակայված են հայկական կիրակնօրյա դպրոցը, կենտրոնի ներքո գործող մշակութային խմբակները՝ դուդուկի դպրոցը, ազգագրական պարերի, վոկալի և թատերական խմբակներն ու նախադպրոցական խումբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, շինության առաջին հարկում բացվել է մշակութային կենտրոնի արտ-սրահը։

Վերջինս բաղկացած է չորս հիմնական սրահից, որտեղ մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, տարբեր ոլորտների անվանի հայ գործիչներին նվիրված միջոցառումներ։

Վերականգնված տարածքը ծառայում է նաև որպես յուրօրինակ հարթակ  հայկական արտադրանքի շնորհանդեսների, տարբեր ոլորտների հայ-ռուսական մասնագիտական խմբերի համատեղ նախաձեռնությունների ու զբոսաշրջային ոլորտին ուղղված ծրագրերի ներկայացման համար։

Վերջին երեք ամիսների ընթացքում 2018թ-ին մշակութային կենտրոնի արտ-սրահում իրականացվել են տասնյակ միջոցառումներ՝ հայ համայնքային կազմակերպությունների, հայ երիտասարդական կառույցների, մասնագիտացված խմբերի ու միավորումների ինչպես նաև հայաստանյան արտադրողների հետ համագործակցությամբ։

Մասնավորապես, այս ժամանակահատվածում կազմակերպվել են մի քանի խոշոր ցուցահանդեսներ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի Այվազովսկու, Սարյանի, Նալբանդյանի և այլ հայտնի նկարիչների աշխատանքների եզակի ցուցահանդեսը։ Նշյալ տարածքում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ՝ Հայաստանի և Ռուսաստանի բժիշկների համատեղ հանդիպում-քննարկումը՝ առողջարանային ոլորտում զբոսաշրջության զարգացման շուրջ,  Մոսկվայում գործող հայկական երաժշտական համույթների համերգային երեկոները, հայ արվեստագետների գրքերի շնորհանդեսները, Հայաստանից փառատոնների մասնակցության նպատակով Մոսկվա ժամանած թատերական խմբերի հետ հանդիպումը, տարբեր բնագավառների անվանի հայազգի գործիչների հուշ երեկոները, Արցախին նվիրված ֆիլմերի ցուցադրությունները, Մոսկվայի հայ երիտասարդական կառույցների և մոսկովյան բուհերի հայազգի ուսանողների հավաքները, հայաստանյան գինեգործության ոլորտը ներկայացնող արտադրողների շնորհանդեսներն ու այլ նախաձեռնություններ։

Վերոնշյալ միջոցառումները լուսաբանվել են դեսպանության սոցիալական ցանցերում, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան մամուլում։

Վերանորոգված հատվածում ներկայումս պատրաստվում է «Թուֆենկյան» ընկերության գորգերի նմուշների յուրօրինակ ցուցադրություն։ Միևնույն ժամանակ նշյալ սրահում սեպտեմբեր ամսից կմեկնարկի Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառումների շարքը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացմանն ուղղված ծրագրերի շարքում նախատեսվում է նաև իրականացնել հայկական խոհանոցին նվիրված դասընթացներ մոսկվաբնակ հայազգի հայտնի ռեստորատոր Գայանե Բրեյովայի կողմից։ Առաջիկայում տեղի կունենան նաև ռուսաստանաբնակ հայազգի գրողների գրքերի շնորհանդեսները։

Վերանորոգումից հետո բացված տարածքն ամբողջությամբ ծառայում է դեսպանության հայկական մշակույթի հանրաճանաչելիության բարձրացմանը ՌԴ-ում:Այն հանդես է գալիս նաև որպես հայ համայնքային կառույցների միջոցառումների իրականացման և Հայաստանի տնտեսական հաջողությունների ու հայկական արտադրանքի ներկայացման կարևոր հարթակ։

XVII-րդ դարի մասնաշենքի վերականգնմանն աշխատանքներն իրականացվել են ռուսաստանաբնակ հայ բարերարների ոչ դրամային աջակցությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: