ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը պատրաստվում է տեղական ընտրություններին. 2020թ. քաղաքական գարնան նախաբան

Սեպտեմբերի 8-ին Արցախում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:  Ընտրություններ կանցկացվեն արցախյան 228 համայնքներում: Օգոստոսի 15-ից սկսվել է նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ: Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար  գրանցվել է 416 թեկնածու համայնքների ղեկավարների պաշտոնի համար և 1401 թեկնածու՝  ավագանու  անդամների համար:

Շատ քաղաքական ուժեր և ակտիվիստներ դիտարկում են Արցախում  կայանալիք ընտրությունները որպես նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի գարնանը: Հատուկ ուշադրության են արժանի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները: Այս պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ չորս անկախ ինքնառաջադրված և ևս մեկ թեկնածու՝ առաջադրված վերջերս հիմնադրված  «Ինքնուրույնություն և միասնություն» կուսակցության կողմից: Թեկնածուները բավականին երիտասարդ են՝ բոլորը 40-45 տարեկան են: Նրանցից ոչ մկեը նախկինում ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել:

Փորձագետների ակնկալիքով հիմնական ինտրիգը լինելու են Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները և հնարավոր է՝ ներկայիս նախընտրական քարոզարշավը որոշակի ճշգրտումներ մտցնի նախորդող քաղաքական պայքարում և Արցախի քաղաքական ուժերի դասավորվածության հարցում՝  մինչև 2020 թվականի ակտիվ քաղաքական գարուն:

Արցախի ԿԸՀ-ում շարունակվում է ընտրությունների դիտորդների գրանցումը. տեղական դիտորդները կարող են հավատարմագրվել մինչև օգոստոսի 29-ը, իսկ միջազգային դիտորդները՝ մինչև սեպտեմբերի 7-ը: Շարունակվում է նաև ԶԼՄ-րի հավատարմագրումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: