ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը

Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Հանդիպման ընթացքում Դանիել Իոաննիսյանը Արցախի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել Հայաստանում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել Արցախում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ ծրագրվում է դասընթացներ իրականացնել Արցախի ոստիկանությունում՝ ՀՀ ոստիկանության փորձառու մասնագետների ներգրավմամբ, ինչպես նաև մեթոդական աջակցություն ցուցաբերել Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ժողովրդավարական պետության հիմքերի ամրապնդման կարևորությունը և գոհունակություն հայտնել Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելությանն աջակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կապակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: