ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը Հայաստանին դրել է խտրական վիճակի մեջ

Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը ԵՏՄ-ի խնդիրն է այնքանով, որքանով մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵՏՄ պայմանագրին: Այս մասին այսօր՝ մսեպտեմբերի 3-ին, ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Այսինքն Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ: Ռուսաստանի կողմից համապատասխան օրենքի ընդունումը, ըստ էության, հակասում է ԵՏՄ պայմանագրին, որովհետեւ այդ ոլորտում պայմանագրով սահմանված չէ, որ ինքը կարող է լրացուցիչ պայմաններ դնել: Ավելին, այդ հարցը բարձրացվել ու քննարկվել է ԵՏՄ-ում: Դրա համար հիմա տանում են ուրիշ ճանապարհով. Ասում են՝ եկեք բոլորով միասին այդ ոլորտի շուրջ համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատեւ ճանապարհ է, մինչեւ դրան հասնենք, տարիներ կանցնե, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն»,-հայտարարեց Շավարշ Քոչարյանը, գրում է News.am-ը:

Նրա խոսքով, երկրորդ ճանապարհն այն է, որ այն օրենքը, որ ընդունվել է ՌԴ-ի կողմից, խտրական է Հայաստանի նկատմամբ. «Ստացվել է այնպես, որ ԵՏՄ մյուս բոլոր երկրների վրա այդ պահանջը չկա բացի Հայաստանից: Բելառուսը միութենական երկիր է, խնդիր չի ունեցել, Ղազախստանի հետ էլի հարցը մի ձեւ կարգավորել էին, մտցրել էին այդ օրենքի մեջ: Ղրղզստանն էլ, իմանալով այդ օրենքի ստորագրման մասին, վերջին պահին կարողացել է այնպես անել, որ օրենքում Ղազախստանից հետո նշվի նաեւ Ղրղզստանը: Հիմա պահանջվում է ընդամենը այդ օրենքում Ղազախստան, Ղրղզստան  բառերից հետո նշվի Հայաստան բառը։ Դա անում ես՝ բոլոր հարցերը լուծվում են, բայց արդեն երեք տարի է , այս հարցը տարբեր ձեւերով փորձում են տորպեդահարել»,- ասաց  Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը տարբեր եղանակներով փորձում է չլուծել հարցը:

Նա նաեւ ընդգծեց, որ այս հարցը ԵՏՄ-ի որոշում չէ, եթե ԵՏՄ որոշում լիներ, իրենք թույլ չէին տա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: