ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ավելի կուժեղանան. Նիկոլ Փաշինյան

ria.ru

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունն ավելի են ուժեղանալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին վարչապետը  նշել է կառավարության նիստում՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե ռազմավարությունը թուլացնելու է վերը նշված ուժային կառույցները:  

«Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,-  ասաց նա՝ ավելացնելով, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, ըստ որի՝ ռազմավարության նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով:

«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար», - ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար, և եկել են այն համոզման, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անվտանգությունը ապահովելու իմաստով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: