ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Մենք պարբերաբար հանդիպում ենք միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում: Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր իրավիճակներ, և կարծում եմ, ամեն ինչ եղել է շատ արժանապատիվ:

Սա լավ հնարավորություն է քննարկել երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը, ներդրումները, մեր երկրների միջև համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ զարգանում է, բայց դա չի նշանակում, որ չկա կատարելագործելու բան: Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել: Ես դա հաճույքով կանեմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար: Իհարկե, մենք այսօր հանդիպում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առիթով, կազմակերպությունում ավարտվում է մեր նախագահությունը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր նախագահությունն արգասաբեր ստացվեց: Այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, մենք պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի հետ, այժմ էլ` Սերբիայի հետ:

Կարծում եմ` մեր որոշ գործընկերների հետ համագործակցությունը զարգանում է բավականին լավ տեմպերով: Երկրների աշխարհագրությունը, որոնք ունեն պայմանագրեր Եվրասիական տնտեսական միության հետ, ընդլայնվում է:

Եվ իհարկե, սա շատ լավ առիթ է` քննարկելու մեր երկրների միջև երկկողմ համագործակցության հարցերը: Ջերմորեն եմ հիշում Ձեր այցը Հայաստան, մենք բավականին արդյունավետ աշխատեցինք, լավ նիստ անցկացրեցինք: Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև այն ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանից Ռուսաստան արտահանմանը վերաբերող հարցեր, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների, և ցանկանում եմ ընդգծել, որ անցած ժամանակահատվածում, փառք Աստծո, որևէ խնդիր չենք ունեցել: Իհարկե, Վերին Լարսի անցակետն աշխարահագրական առումով դժվարություններ ունի և շատ լավ է, որ Ռուսաստանը պատրաստվում է այնտեղ վերակառուցման աշխատանքներ իրականացնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային թեմաներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: