ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանաձորի օրվա առթիվ վարչապետն այցելել է Վանաձոր և ծանոթացել քաղաքի զարգացման ծրագրերին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։

Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորման շրջանակում։ Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին, այն Լոռու մարզի կարևորագույն մշակութային օջախներից է, որտեղ ներկայացված է թե՜ դասական, թե՜ ժամանակակից հայ կերպարվեստը։ Թանգարանի ֆոնդերը ներառում են շուրջ 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակներ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Թանգարանում ցուցադրված են ոչ միայն լոռեցի գեղանկարիչների ստեղծագործությունները։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։ Նշվել է, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։ «Վանաձոր Արմենիա» առողջարանը հայտնի է որպես ցեխաբուժության կենտրոն՝ տորֆաբուժության բազմամյա ավանդույթներով։ Բացի ցեխաբուժությունից, այստեղ իրականացվում են ջրաբուժություն, պարաֆինաբուժություն և կլիմայաբուժություն։ Վերանորոգումից հետո, բացի բուժական սենյակներից, առողջարանն առաջարկում է նոր ստանդարտ, դելյուքս և լյուքս դասի ժամանակակից հյուրանոցային համարներ, առողջարանը բաց է լինելու տարվա բոլոր եղանակներին։

17124_b.jpg (1670×1113)

17121_b.jpg (1670×1113)

17119_b.jpg (1670×1113)

17116_b.jpg (1670×1113)

17114_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: