Ցեղասպանության ընդունման մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը. ո՞վ է հասցեատերը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչի շուրջ քննարկումները դեռ ակտիվ փուլում են:
Անկասկած բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից կարևոր որոշում է, քայլ առաջ պատմական արդարության հաստատման համատեքստում: Որևէ կերպ կասկածի տակ չառնելով բանաձևի դերն ու նշանակությունն, այնուամենայնիվ պետք է դիտարկել նաև բանաձևի՝ այս պահին ընդունման շարժառիթները, որոնք պարունակում են նաև աշխարհաքաղաքական մեծ բաղադրիչ:
Առաջին հայացքից բանաձևի ընդունումը դիտվում է Թուրքիա-ԱՄՆ լարված հարաբերությունների համատեքստում: Այս մոտեցման հիմքում Թուրքիային պատժելն է Սիրիայում իրականացրած գործողությունների ու ռուսական C-400-երի գնման համար: Սա, իհարկե բացառելը ճիշտ չի լինի, բայց մի նրբություն կա, որին արժե ուշադրություն դարձնել:
Նույն օրը, նույն մարմնի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթի մասին օրենքի նախագիծ է ընդունվում, որը, կարծես, արդեն իսկ ընկնում է պատժիչ գործողությունների տրամաբանության ներքո: Այդպիսով, Միացյալ Նահանգները Թուրքիային զենքի վաճառքի արգելք է սահմանում` իր քայլին հետևելու կոչ անելով նաև եվրոպացի գործընկերներին: Բայցի այդ, սառեցվում են Թուրքիային զենքի վաճառքի հետ կապված անձանց` ԱՄՆ-ում ունեցած միջոցները: Պատժամիջոցները վերաբերում են նաև Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Ակարային: Միացյալ Նահանգների կողմից տարբեր երկրների նկատմամբ սանկցիաների կիրառման պրակիտկան հուշում է, որ այդ երկիրն ունի սանկցիաներն անընդհատ կոշտացնելու, մասշտաբները մեծացնելու գործիք: Չինաստանի դեմ անընդհատ կոշտացվող պատժամիջոցները դրա ամենաթարմ վկայությունն են: Այս պարագայում, եթե համարենք կիրառվող պատժամիջոցները ոչ բավարար, Միացյալ Նահանգները կարող էր դրանք պարզապես կոշտացնել Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փոխարեն: Հատկապես եթե հաշվի առնենք Թուրքիայի և ԱՄՆ սերտ առևտրատնտեսական հարաբերությունները (20 մլրդ դոլար տարեկան) և այն խոսակցությունները, համաձայն որոնց Միացյալ Նահանգները կարող է նաև պատժամիջոցներ սահմանել թուրքական ազգային Halkbank –ի նկատմամբ: Այսինք, ԱՄՆ կողմից անընդհատ կոշտացնող գործիքը կարող է կիրառվել նաև Թուրքիայի պարագայում:
Այս դեպքում, առաջանում է հարց. իսկ միգուցե այս պահին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման օգտին քվեարկությունը որոշակի ուղերձնե՞ր է պարունակում նաև այլ կողմ/կողմերի համար, այդ թվում` Հայաստանի:
Կա՞ն արդյոք իշխանությունների կողմից այս հավանական տարբերակի հետ կապված հաշվարկներ: Կամ գուցե այս մասին իշխանություններն գիտեն ավելին` հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից հետո շատ արագ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռի գնման մասին որոշումը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, հինը տեխնիկապես ունակ չէ օվկիանոս հատել: Իհարկե որոշ վերլուծություններ արդեն իսկ կան, որ առկա ինքնաթիռը դեռ առաջիկա մի քանի տարին կարող էր անխնդիր սպասարկել, բայց այստեղ կարևորվում է որոշման հիմնավորումը օվկիանոս հատելու հետ կապված:
Հուսանք, որ եթե անգամ իշխանությունները գիտեն ավելին, ապա կլինի մանրակրկիտ հաշվարկ` պետական, անվտանգային խնդիրների տրամաբանության ներքո:
Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում ունեն հստակ քաղաքական շահեր և այն, որ Հայաստանը տարիներ ի վեր կարողացել է կառուցել երկկողմ հարաբերություններ` երբեք ոչ ի հաշիվ այլ ուժերի կամ կենտրոնների հետ ունեցած շահերի, հետապնդել է միայն մեկ նպատակ. Հայաստանը պատրաստ չէր ու պատրաստ չէ վճարելու այդ այդ շահերի անտեսման գինը:
Հուսանք, որ իշխանությունների մոտ կա այդ գիտակցությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ