ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության ընդունման մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը. ո՞վ է հասցեատերը

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչի շուրջ քննարկումները դեռ ակտիվ փուլում են:

Անկասկած բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից կարևոր որոշում է, քայլ առաջ պատմական արդարության հաստատման համատեքստում: Որևէ կերպ կասկածի տակ չառնելով բանաձևի դերն ու նշանակությունն, այնուամենայնիվ պետք է դիտարկել նաև բանաձևի՝ այս պահին ընդունման շարժառիթները, որոնք պարունակում են նաև աշխարհաքաղաքական մեծ բաղադրիչ:

Առաջին հայացքից բանաձևի ընդունումը դիտվում է Թուրքիա-ԱՄՆ լարված հարաբերությունների համատեքստում: Այս մոտեցման հիմքում Թուրքիային պատժելն է  Սիրիայում իրականացրած գործողությունների ու ռուսական C-400-երի գնման համար: Սա, իհարկե բացառելը ճիշտ չի լինի, բայց մի նրբություն կա, որին արժե ուշադրություն դարձնել:

Նույն օրը, նույն մարմնի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթի մասին օրենքի նախագիծ է ընդունվում, որը, կարծես, արդեն իսկ ընկնում է պատժիչ գործողությունների տրամաբանության ներքո: Այդպիսով, Միացյալ Նահանգները Թուրքիային զենքի վաճառքի արգելք է սահմանում` իր քայլին հետևելու կոչ անելով նաև եվրոպացի գործընկերներին: Բայցի այդ, սառեցվում են Թուրքիային զենքի վաճառքի հետ կապված անձանց` ԱՄՆ-ում ունեցած միջոցները: Պատժամիջոցները վերաբերում են նաև Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Ակարային:  Միացյալ Նահանգների կողմից տարբեր երկրների նկատմամբ սանկցիաների կիրառման պրակիտկան հուշում է, որ այդ երկիրն ունի սանկցիաներն անընդհատ կոշտացնելու, մասշտաբները մեծացնելու գործիք: Չինաստանի դեմ անընդհատ կոշտացվող պատժամիջոցները դրա ամենաթարմ վկայությունն են: Այս պարագայում, եթե համարենք կիրառվող պատժամիջոցները ոչ բավարար, Միացյալ Նահանգները կարող էր դրանք պարզապես կոշտացնել Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փոխարեն: Հատկապես եթե հաշվի առնենք Թուրքիայի և ԱՄՆ սերտ առևտրատնտեսական հարաբերությունները (20 մլրդ դոլար տարեկան) և այն խոսակցությունները, համաձայն որոնց Միացյալ Նահանգները կարող է նաև պատժամիջոցներ սահմանել թուրքական ազգային Halkbank –ի նկատմամբ: Այսինք, ԱՄՆ կողմից անընդհատ կոշտացնող գործիքը կարող է կիրառվել նաև Թուրքիայի պարագայում:  

 Այս դեպքում, առաջանում է հարց. իսկ միգուցե այս պահին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման օգտին քվեարկությունը որոշակի ուղերձնե՞ր է պարունակում նաև այլ կողմ/կողմերի համար, այդ թվում` Հայաստանի:

Կա՞ն արդյոք իշխանությունների կողմից այս հավանական տարբերակի հետ կապված հաշվարկներ: Կամ գուցե այս մասին իշխանություններն գիտեն ավելին` հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից հետո շատ արագ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռի գնման մասին որոշումը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, հինը տեխնիկապես ունակ չէ օվկիանոս հատել: Իհարկե որոշ վերլուծություններ արդեն իսկ կան, որ առկա ինքնաթիռը դեռ առաջիկա մի քանի տարին կարող էր անխնդիր սպասարկել, բայց այստեղ կարևորվում է որոշման հիմնավորումը օվկիանոս հատելու հետ կապված:

Հուսանք, որ եթե անգամ իշխանությունները գիտեն ավելին, ապա կլինի մանրակրկիտ հաշվարկ` պետական, անվտանգային խնդիրների տրամաբանության ներքո:

 Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում ունեն հստակ քաղաքական շահեր և այն, որ Հայաստանը տարիներ ի վեր կարողացել է կառուցել երկկողմ հարաբերություններ` երբեք ոչ ի հաշիվ այլ ուժերի կամ կենտրոնների հետ ունեցած շահերի, հետապնդել է միայն մեկ նպատակ. Հայաստանը պատրաստ չէր ու պատրաստ չէ վճարելու այդ այդ շահերի անտեսման գինը:

Հուսանք, որ իշխանությունների մոտ կա այդ գիտակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: