ՀՀ և Տաջիկստանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններից և շահերից: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների ձևաչափում առանցքային դեր է զբաղեցնում խորհրդարանական բաղադրիչը՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Տաջիկստան խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվության կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում:
Շուկուրջոն Զուխուրովը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ և տաջիկ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված են բարեկամական հարաբերություններ: Նա բարձր է գնահատել Տաջիկստանում հայ համայնքի դերը և գործունեությունը: Շուկուրջոն Զուխուրովը հույս է հայտնել, որ մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային երկխոսության շրջանակում:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների դրական դինամիկան և հույս հայտնել, որ տնտեսական ներուժը ճիշտ կիրացվի:
Քննարկվել է նաև միջազգային տարբեր ձևաչափերում երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ