ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ դեսպանության հայտարարությունը ՀՀ-ին 60 մլն դոլար օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, որում նշվում է, որ 2019թ.-ի ֆինանսական տարում Հայաստանին 60 մլն դոլար օժանդակություն է տրամադրվել, ինչը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավել է:

«Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն առ այն, որ 2019 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող օգնությունը կգերազանցի 60 միլիոն դոլարը, ինչը նա որակեց որպես 40 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ԱՄՆ դեսպանատունը հրապարակայնորեն մանրամասն վերլուծություն ներկայացնի ֆինանսական տարվա, հովանավորող կառույցի, գործունեության ոլորտի և կոնկրետ ծրագրի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով, թե արդյոք ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը համապատասխանում է Հայաստանին տրամադրվող օգնությանը»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: