ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին. Պետքարտուղարություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում՝ պատճառաբանելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի՝ առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությանը: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ավագ պաշտոնյան փոխանցում է Bloomberg-ը:

«Վարչակազմը մտահոգված է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմարշավի պատճառով Ներկայացուցիչների պալատում անցյալ շաբաթ ընդունված պատժամիջոցները կկապեն ԱՄՆ-ի ձեռքերը»,- ասել է պաշտոնյան, որը նախընտրել է անանուն մնալ: Վերջինս հրաժարվել է հայտնել՝ արդյոք նախագահ Թրամփը մտադիր է վետո սահմանել օրինագծի նկատմամբ, թե ոչ:

H.R. 4695 բանաձևով պատժամիջոցներ են սահմանվում թուրք ավագ պաշտոնյաների դեմ, որոնց մուտքն ԱՄՆ արգելվում է: Բանաձևով արգելվում է նաև ԱՄՆ պաշտպանական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա՝ Սիրիայում օգտագործելու նպատակով: 

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը, որը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ է, քննարկման ընթացքում հայտարարել էր, որ «Թրամփն Էրդողանի համար կանաչ լույս է վառել Սիրիայի հյուսիսում զինված ներխուժում իրականացնելու համար, ինչը հանգեցրել է սիրիացի քրդերի կոտորածին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են և պայքարում են «Իսլամական պետության» դեմ»: Վարչակազմը հերքել է այն միտքը, որ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու Թրամփի որոշումն առաջ գնալու ազդակ է եղել Անկարայի համար:

Գործակալությունը հիշեցնում է, որ նույն օրն ընդունվել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչին ընդդիմանալով՝ Էրդողանի կառավարությունը ԱԳՆ էր կանչել ԱՄՆ դեսպանին:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ Սիրիայում թուրքական գործողությունները դատապարտելուն զուգահեռ, անժամանակ է եղել:

Նշվում է, որ Թրամփի վարչակազմը զերծ է մնացել նման նախաձեռնության մասին հայտարարություններ անելուց, թեև նախորդ վարչակազմերը ևս զգուշավոր են եղել Ցեղասպանության մասին բանաձևերի հարցում՝ պնդելով, որ դա միայն կխանգարի հաշտեցմանը: Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիան տարիներ շարունակ զգուշացրել է, որ նման բանաձևերը կարող են հանգեցնել հարաբերությունների խաթարման:

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխել. երկիրը սգում է 1.5 մլն հայերի մահը, որոնք արտաքսվել և սպանվել են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: «ԱՄՆ-ն ոգեկոչում է Մեծ Եղեռնը՝ այն անվանելով 20-րդ դարի վատագույն զանգվածային վայրագություններից մեկը և ողջունում Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն՝ առերեսվելու իրենց պատմությանը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: