Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
Վերջին շրջանում Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններն ու հանդիպումների օրակարգը ցույց են տալիս, որ Ռուսաստանը կրկին ակտիվ միջնորդություն է ստանձնում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Դեռևս Երևանում նոյեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, այնպես էլ ազգային մակարդակով՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, միջնորդական ջանքեր գործադրել:
Արցախյան թեմային բավական լայն անդրադարձ է կատարվել նաև Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպման ժամանակ: Մատվիյենկոն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է կողմերի հռետորաբանությունը: «Ինձ թվում է՝ պետք է ավելի զուսպ լինել՝ փոխզիջումային լուծում գտնելու և առաջ շարժվելու համար»,- ասել է նա, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ի հավելում դրա, նոյեմբերի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինն ընդունելու է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
Բացի այդ, ըստ մամուլում առկա նորությունների, լրագրողների փոխայցելությունները, որոնց մասին այդպես էլ դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել, անցկացվում էին Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրանց մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլի 15-ին Մոսկվայում՝ ՌԴ արտգործանախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում:
Ռուսաստանի կողմից նման ակտիվացումը նորություն չէ և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում պարբերական բնույթ է կրել: Այս փուլում տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմը համապարփակ գործընթաց է նախաձեռնել, որը ենթադրում է նախ վստահության միջոցառումների իրականացում, մթնոլորտի բարելավում, այնուհետև կարգավորման փաթեթի քննարկում: Վստահության մթնոլորտի կառուցմանն ուղղված միջոցառումները Մոսկվայում համաձայնեցված և արդեն մասամբ կյանքի կոչվող հումանիտար քայլերն են, իսկ հակամարտության կարգավորման ռուսական տեսլականն, ընդհանուր առմամբ, արտացոլված էր Երևան կատարած այցից առաջ և դրա ընթացքում արված հայտարարություններում:
Նման գործընթացի առկայությունը, Հայաստանի կողմից ցուցաբերվող ակնհայտ անհամաչափ կառուցողականության (վարչապետի կողմից ամեն առիթով բարձրաձայնվող թեզը, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար) ֆոնին կարող է հայկական կողմերի համար մի շարք բարդություններ և մարտահրավերներ պարունակել: Կառուցողական երկխոսությունն ու առաջընթացը բանակցություններում մեզ համար, միանշանակ, կարևոր են, սակայն մենք պետք է բավական ամուր լինենք՝ պաշտպանելու համար մեր շահերը, իսկ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարները խուսափում են դրանց մասին խոսելուց:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ