ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԿԲ-ի ղեկավարը համաշխարհային էկոնոմիկայի նոր կարգի մասին

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստինա Լագարդը կոչ է արել կիրառել նոր քաղաքականություն Եվրոպայում և չեղարկել է համաշխարհային առևտրի ոլորտում ու ավանդական տնտեսական մոդելներում նշանակալի փոփոխությունները, հաղորդում է CNBC-ն:

«Շարունակվող առևտրային լարվածությունն ու աշխարհաքաղաքական անորոշությունը նպաստում են համաշխարհային առևտրի աճի հապաղմանը, որը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ սկսած անցած տարվանից: Դա ևս հանգեցրել է գլոբալ աճի նվազմանը՝ ընդհուպ մինչև ամենացածր մակարդակը մեծ ֆինանսական ճգնաժամից հետո»,-ասել է նա: «Մենք արդեն տեսնում ենք գլոբալ տեղաշարժ հիմնականում զարգացող շուկաների հաշվին՝ արտաքին պահանջարկից դեպի ներքին պահանջարկ, ներդրումներից դեպի սպառում և արտադրությունից դեպի ծառայություններ»:

Նրա խոսքով՝ զարգացող տնտեսություն ունեցող երկրները հենվել են գլոբալ առևտրի և մատակարարման շղթաների վրա սեփական աճն արագացնելու համար: Սակայն առևտրային կոնֆլիկտների և տեխնոլոգիաների առաջացումը քայքայում են այդ տնտեսական մոդելները:

«Համաշխարհային առևտուրը վերակարգավորվում է այն չափով, որքանով տեխնոլոգիաները քայքայում են մատակարարման ավանդական շղթաները և աշխատատեղերի կազմակերպումը, ինչպես նաև նոր պոտենցիալ ռիսկերի պատճառով, որոնք կապված են կլիմայի փոփոխության հետ: Ակնհայտ է, որ այդ ամենը հետևանքներ է թողնում մեր արտաքին սեկտորի վրա, քանի որ եվրագոտում արտահանումը ինտենսիվ է կապիտալ և միջանկյալ ապրանքների պարագայում»,-ասել է նա:

Լագարդը նշել է, որ եվրագոտին պետք է հարմարվի այդ նոր իրողության հետ և խթանի ներքին աճը: «Եվրոպային անհրաժեշտ են նորարարություններ և ներդրումներ այդ մարտահրավերներին արձագանքելու և իր մրցունակությունը երկարաժամկետ հեռանկարում պահպանելու համար: Սակայն դա նաև խոսում է այն մասին, որ այլևս վստահ չենք, որ կարող ենք տեսնել առևտրի աճի բարձր տեմպերը, ինչպես նախկինում»,-նախազգուշացրել է Լագարդը:

Սեպտեմբերին հրապարակված ԵԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարի եվրագոտում ակնկալվում է 1.1 տոկոս աճ, իսկ 2020 թվականին՝ 1.2 տոկոս: Լագարդն ասել է, որ, չնայած նա գտնում է, որ տարածաշրջանը պետք է շարունակի բաց մնալ բազմակողմանի առևտրի համար, նաև պետք է կենտրոնանա իր ներքին շուկան կիրառելու շուրջ:

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: