ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վրաստանից հեռացա, քանի որ հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից». Սահակաշվիլի

© Arkhip Vereshchagin/TASS

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է հայրենիքից հեռանալու իր որոշումը՝ այն «սխալ» որակելով: Այս մասին նա հայտնել է վրացական «Մթավարի» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է korrespondent.net-ը:

Քաղաքական գործիչը հայտնել է, որ բանտում հայտնվելու վախից դրդված չէ, որ լքել է երկիրը, քանի որ նմանատիպ սպառնալիքներ եղել են նաև Ուկրաինայում:

Նրա խոսքով՝ Վրաստանից հեռացել է, քանի որ հոգնել էր, և մարդիկ նույնպես հոգնել էին իրենից:

«Զղջում եմ, որ 2013-ին պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա Վրաստանից: Ես հեռացա ոչ այն պատճառով, որ վախենում էի բանտ գնալ, այլ որովհետև հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից… Բայց իմ երկիրը թողնելը վատագույն ելքն էր»,- հայտնել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2013 թվականերին: 2013-ին քաղաքական գործիչը լքել է երկիրը: Սաակաշվիլին ստացել է ուկրաինական քաղաքացիություն և 2015-ի մայիսին նշանակվել Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին նա հրաժարական է տվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: