ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական ORSIS ընկերությանը հանել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»

Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»: Այս մասին «ՐԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Ընկերությունը հայտնվել էր «սև ցուցակում»՝ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի գնման մրցույթի տապալման համար, գրում է «ՐԻԱ Նովոստի»-ն: Դրանից հետո ՌԴ առևտրաարդյունաբերության նախարարությունը նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում ընկերության հետ կապված որոշումը որակել էր «չմոտիվացված»:

Ավելի վաղ, ՀՀ-ում քրեական գործ էր հարուցվել մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշման գործողությունը, ըստ որի ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Սիրունյանը:

Նա հայտարարել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների և մատակարարումներ իրականացնելու ՀՀ ուժային կառույցներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: