ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ իշխանությունները նպաստում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելուն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջհամայնքային հարթություն տեղափոխելու իրենց քաղաքականությունում ադրբեջանական իշխանությունները վերջին շրջանում լուրջ առաջընթաց են գրացել: Կարգավորման գործընթացում համայնքների միջև երկխոսության կարևորության մասին այսօր խոսվում է այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարի մակարդակով: Սակայն առավել մտահոգիչ է այն, որ կարգավորման գործընթացում համայնքային մոտեցման ամրապնդման ադրբեջանական փորձերը Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դիմադրության չեն հանդիպում, ավելին` ՀՀ իշխանությունները միանգամայն նորմալ են վերաբերում բանակցային սեղանին, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հայտնվելուն: Այս մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ ԱԺ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը` հղվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ մասին խոսում է նաև Արցախում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը` թեև նախապայմաններով:

Պետք է հստակ գիտակցել, որ ցանկացած կարգավիճակով` թե որպես առանձին միավոր, թե որպես ադրբեջանական պատվիրակության մաս, այդ համայնքի բանակցային սեղանին հայտնվելու արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում միջազգային հանրության ընկալումներում ադրբեջանական համայնքը կսկսվի դիտարկվել որպես Արցախի իշխանություններին հավասար միավոր, ինչը խեղաթյուրում է Ղարաբաղյան հակամարտության էությունը` լուրջ հարված հասցնելով Արցախի սուբյեկտայնությանը, Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացմանը: Հակամարտության կարգավորումը միջհամայնքային հարթություն տեղափոխելու դեպքում ավելորդ կլինի խոսելը միջազգային հանրության և մասնավորապես Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին: Հենց այս պատճառով է Բաքուն տարիներ շարունակ ջանքեր  գործադրում այս ուղղությամբ:

Ուստի, կարևոր է, որ բանակցային ձևաչափի վերաբերյալ ՀՀ իշխանությունների ցանկացած հայտարարություն, քայլ` այդ թվում վերաբերող Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, լինի մինչև վերջ հաշվարկված` բացառող Ղարաբաղյան կարգավորման գործընթացը միջհամայնքային հարթություն տեղափոխելու ադրբեջանական քաղաքականությունը: Կարևոր է նաև, որ ՀՀ իշխանությունները կրկին սկսեն շեշտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման այլընտրանք չունենալու հանգամանքը` մի բան, որին վերջին շրջանում իշխանությունների կողմից առնվազն պատշաճ կարևորություն չէր տրվում: Թերևս բացառություն էր Բրատիսլավայում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: