ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր փոխզիջում. «Վրացական երազանքը» զիջման Է գնացել ընտրությունների հարցում

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել Է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը, տեղեկացնում Է Sputnik Georgia-ն:

Այն բանից հետո, երբ երկրում ծավալվեցին բողոքի ակցիաները, իսկ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին խորհրդարանական աշխատանքից, օտարերկրյա դիվանագետները միջնորդի դեր ստանձնեցին, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ: Ակցիաներն սկսվել են նոյեմբերի 14-ին, այն օրը, երբ խորհրդարանում ձախողվեցին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համասնականի անցնելու վերաբերյալ իշխանությունների խոստացած ուղղումները:

«Մենք քաղաքական սպեկտրին առաջարկում ենք պահպանել գործող ընտրական համակարգը, բայց այդ համակարգում համամասնական բաժինն ավելացնել մեկ երրորդով: աԱյդ սխեմայի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական համակարգով մենք հարյուր պատգամավոր կընտրենք 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների թվաքանակը կկրճատվի մինչեւ 50, հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: