ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ORSIS. Հայաստան զենքի մատակարարման մրցույթի հետ կապված իրավիճակում առաջընթաց կա

Ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») զինագործական ընկերությունում առաջընթաց են տեսնում Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարման տապալված մրցույթի հետ կապված իրավիճակում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ձեռնարկության պաշտոնական ներկայացուցիչը:

ORSIS-ը Հայաստանի ուժային կառույցներին զենքի մատակարարների սև ցուցակ էին ներառել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի տապալումից անմիջապես հետո, որին մասնակցել էր այս ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը նամակ էր ուղարկել հայկական ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը որակվել էր «չպատճառաբանված»: Հայկական ուժայինները մրցույթի տապալման փաստով քրեական գործ են քննում «ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել էր, որ ընկերությունը սև ցուցակից հանել են:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ տապալված մրցույթի հետ կապված իրավիճակում տարեվերջին «որոշակի առաջընթաց է նկատվում»:

«Այսպես՝ դատարանի որոշմամբ ORSIS-ին հանել են մատակարարների սև ցուցակից: Սա դրական միտում է, քանի որ հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանի հետ մեր ընկերության համագործակցությունը, իսկ հանրապետությանը, որը մեր վաղեմի գործընկերն է, ստանալ ժամանակակից և որակյալ զենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել Հայաստանի պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան պաշտոնյաների ազատման մասին՝ կապված ORSIS-ի իրավիճակի հետ:

«Ընկերությունում կարծում են, որ մրցույթի տապալման հիմնական մեղավորները դեռևս չեն պատժվել: Մինչև հիմա անհայտ են հանդիպելու մասին առաջարկին գերատեսչության պաշտոնական պատասխանի բացակայության պատճառները: Ընկերությանը տեղեկություններ են հասնում նախարարության կոնկրետ պաշտոնյաների կողմից ORSIS ընկերության նվիրաբերած ՄՕ նմուշները յուրացնելու մասին»,- հավելել է ընկերության ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: