ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս դարձնել ուսուցումն ավելի գործնական և հետաքրքիր. Հայաստանի 87 դպրոց նոր սարքավորում կստանա

«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ուկրաինական «Engler» ընկերության տնօրեն Միխայիլ Կալիտկինի հետ:

«Engler»-ը STEAM-երի և ներառական կրթության համար արտադրանք մշակող և արտադրող ուկրաինական խոշորագույն ընկերություն է, որը ներկայացված է Interschool™ ապրանքանիշով: 

 

-Պարո՛ն Կալիտկին, Ձեր ղեկավարած ուկրաինական «Engler» ընկերությունը հաղթել  է Հայաստանում ավելի քան 200 դասասենյակ կրթական տեխնիկայով ապահովելու մրցույթը: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել նախագծի մասին:

- Մրցույթն անցկացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Education Improvement» միջազգային նախագծի շրջանակներում, որի նպատակը դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելն է:  Մրցույթին մասնակցում էին նաև ընկերություններ Հայաստանից, Իտալիայից, Չինաստանից և Ղազախստանից: Մեր առաջարկն առավելագույնս համապատասխանում էր սահմանված պայմաններին՝ հատկապես որակի և գնի առումով, ինչի շնորհիվ էլ հանձնաժողովը որոշում կայացրեց ի օգուտ մեզ:

- Ծրագրի համաձայն՝ Հայաստանի 87 դպրոցներ սարքավորումներ կստանան ֆիզիկայի ուսումնասիրության համար, 84-ը՝ քիմիայի, ևս 48-ը՝ աշխարհագրության ուսուցման համար: Ասացեք, խնդրում ենք, թե ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը :

- Բոլոր սարքավորումները, որոնք մենք մատակարարում ենք դպրոցներին, լաբորատոր լրակազմեր են: Օրինակ՝ աշխարհագրության առարկայի համար նախատեսված են գլոբուսներ, ստենդեր և տարբեր եռաչափ մոդելներ: Ֆիզիկայի համար նախատեսված են թվային մուլտիմետրեր, ռեոստատներ, էլեկտրաարդյունաբերության ուսումնասիրության համար նախատեսված այլ պարագաներ: Քիմիայի համար`ապակե անոթներ, եռոտաններ, փորձարկման խողովակներ և այլն: Մեր սարքավորումների ցանկն իսկապես բազմազան է, քանի որ նախագիծը ենթադրում է ճշգրիտ գիտությունների ճանաչողական և գործնական ուսումնասիրության համար անհրաժեշտ գործիքակազմի տրամադրում:

՞նչ ազդեցություն կարող են դրանք թողնել կրթական գործընթացի վրա:

- Մեր ընկերությունը, որը ներկայացված է R&D բաժնի կողմից, մշակում է նորարարական մեթոդական լուծումներ և այնպիսի սարքավորումներ, որոնք նախատեսված են դպրոցների կրթական ծրագրի ողջ ընթացքի համար: Մեր լրակազմերը զարգացնում են աշակերտի և ուսուցչի մոտիվացիան, թույլ են տալիս ուսանողներին ներգրավվել հետազոտությունների աշխարհում, զարգացնել հետաքրքրություն ուսման նկատմամբ և կողմնորոշվել իրենց մասնագիտության հարցում:

- Պատմեք մեզ ծրագրի իրականացման ժամկետների մասին:

- Ծրագրի տևողությունը երեք ամիս է`2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի փետրվարը:

- Ո՞ւմ հետ  եք համագործակցումՀայաստանում:

- Այս նախագիծն իրականացնելու համար մենք աջակցություն ենք ստացել հուսալի գործընկերոջ կողմից՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի: Կենտրոնը կօգնի մեզ սարքավորումներ մատակարարել բոլոր դպրոցներին:

- Ինչպե՞ս են ընտրվելու դպրոցները:

- Բոլոր 98 դպրոցները, որոնք կստանան մեր սարքավորումները, իսկզբանե են ներառվել այս նախագծի մրցութային ցուցակներում, և պայմանագրի ստորագրման պահին որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Դպրոցների մեծ մասը գտնվում է Երևանում (ավելի քան 30 դպրոց): Մնացած դպրոցները գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում:

- Կա՞ որևէ բան, որի մասին կցանկանայիք պատմել հայ ընթերցողներին, մասնավորապես՝ նրանց, ովքեր շատ շուտով կօգտագործեն ձեր սարքավորումները դպրոցներում:

- Մեր նպատակն է ուսուցումը դարձնել ավելի գործնական և հետաքրքիր, օգնել աշակերտներին բացահայտել իրենց տաղանդները: Վստահ եմ, որ ուսուցիչները, պաշտոնատար անձինք և ծնողները շատ արագ կտեսնեն փոփոխություններ և երեխաների մոտ կնկատեն սովորելու նկատմամբ ավելի բարձր հետաքրքրություն: Սա մեզ համար հիանալի հնարավորություն է մեր հայ գործընկերներին փոխանցելու մեր լավագույն փորձը, որի հաջողությունը մենք արդեն բազմիցս հաստատել ենք Ուկրաինայում և այլ երկրներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: