Սփյուռքի հայ մասնագետները կարող են մասնակցել Հայաստանի կառավարմանը. պիլոտային ծրագիր
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ. իրականացնելու է պիլոտային ծրագիր, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտների բարելավման նպատակով ներգրավել սփյուռքահայ արհեստավարժ մասնագետների: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է սփյուռքի մրցունակ մասնագետների փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման գործում, խթանել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, նպաստել «ուղեղների վերադարձին»:
«Նախապես մենք դիմել ենք պետական մարմիններին: Յուրաքանչյուրում տարբեր մասնագետների կարիք կա՝ տնտեսագետ, իրավաբան, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, սոցիոլոգ և այլն: Երբ մենք ծրագրի մեկնարկի հետ կապված հայտարարությունը տանք, այնտեղ կլինի առցանց գրանցվելու ձև, որտեղ դիմողները կընտրեն այն աշխատավայրը, որը ցանկանում են»,-ասաց Կարեն Ավանեսյանը:
Ծրագրի շրջանակներում հիմնականում սփյուռքահայ մասնագետները կհրավիրվեն և կաշխատեն Հայաստանի պետական մարմիններում՝ ոլորտային հետազոտությունների, ուսումնասիրությունների կատարման, համապատասխան առաջնային ծրագրերի, ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ: Ծրագրին կարող են դիմել սփյուռքահայ այն մասնագետները, որոնք ունեն մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան:
Ծրագիրը մեկնարկելու է 2020թ. հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս: Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես՝ ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կացարան:
«Այդ մասնագետները վճարվելու են, բայց դա չի լինելու աշխատավարձ, այլ՝ առօրյա ծախսերի համար: Ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում, ապա սա լավ հնարավորություն է նրանց համար»,-ասաց նա: Այս տարվա ծրագիրը պիլոտային է և առայժմ նախատեսված է առավելագույն 20 հոգու համար:
Մասնագետներին ընտրելու ընթացակարգը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլով կամփոփվեն բոլոր դիմումները և հաջորդ փուլ կանցնեն միայն այն դիմումները, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին: Երկրորդ փուլով կընտրվեն ծրագրի մասնակիցները և նրանց վերջնական ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
«Մասնակիցներից արդեն որպես աշխատող ընտրելու են այն պետական մարմինները, որոնք ներկայացրել են թափուր տեղեր: Այդ մասն ավելի շատ թողնում ենք գերատեսչության վրա: Կարծում եմ՝ լավ հնարավորություն է ոչ միայն մասնագիտական ներդրում ունենալու հայրենիքում, այլև մեկ տարի ապրել, ծանոթանալ պայմաններին, հասկանալ՝ կցանկանան այստեղ շարունակել իրենց գործունեությունը, թե ոչ»,-ավելացրեց Կարեն Ավանեսյանը:
Ծրագրի վերաբերյալ հայտարարությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կտարածի առաջիկայում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ