ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայում 104 տարեկանում Ցեղասպանությունը վերապրած հայուհի է մահացել

 Կանադական Տորոնտոյում վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենիա Փափազյանը (Կոկորյան-Երգանյան): Նա հեռացել է կյանքից իր 105-ամյակից 4 ամիս առաջ, գրում է Horizon Weekly-ն:

Եվգենիա Փափազյանը ծնվել է 1915-ին Սև ծովի ափին, Թուրքիայի Սամսուն քաղաքում: Իր ծնողներին նա երբեք չի տեսել՝ հորը թուրքական բանակ են զորակոչել 1915-ին, և նա այդպես էլ չի վերադարձել, իսկ մայրը մահացել է հյուծվածությունից:

Փափազյանը մեծ ընտանիք ուներ՝ 2 քույր, 3 եղբայր, բազում հարազատներ, բայց նա այդպես էլ չտեսավ նրանցից որևէ մեկին: Եվգենիայի մասին 3 տարի հոգ է տարել տատիկը, որից հետո երեխային փոխանցել է մանկատուն, քանի որ չէր կարողանում կերակրել:

Այնուհետև նա հայտնվել է Հունաստանի հայկական որբանոցում, որտեղ նրան հայ ամուսիններ են որդեգրել և տարել Եգիպտոս: Կահիրեում Փափազյանը 15 տարեկանում ամուսնացել է Կարապետ Կոկորյանի հետ և հայտնվել Կանադայում:

Եվգենիա Փափազյանն ուներ 4 երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: