ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը և 2020 թվականի անելիքներին:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, ապահովել է մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության ևկայունության պահպանումը, և ՊԲ անձնակազմը իր այդ առաքելությունը իրականացրել է քրտնաջան ու անձնվեր ծառայության շնորհիվ:
Նախագահ Սահակյանը 2019 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար, տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացվելիք հիմնական խնդիրների վերաբերյալ:
Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ համոզմունք հայնտելով, որ բանակը, ինչպես միշտ, կանի հնարավորը դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: