Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ստույգ նշանակված ժամկետ չկա. Մնացականյան
Պետությունների ղեկավարների հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն դեռևս չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ստույգ նշանակված ժամկետ։ Տվյալ փուլում աշխատանքը կենտրոնացած է արտգործնախարարների մակարդակում։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է News.am-ը:
«Բանակցային գործընթացը կարևոր նշանակություն ունի։ Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ադրբեջանական կողմի հետ։ Վերջին ժամանակներս դիտարկված գործընթացների գնահատման աշխատանք կկատարենք, և առաջիկայում կկազմենք աշխատանքային պլան՝ հաշվի առնելով մեր ունեցած հանգամանքները»,- նշել է նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ չէր ուզի գերագնահատել կամ թերագնահատել յուրաքանչյուր երկրի դերը այդ ամենի մեջ։ «Մեզ համար առաջնային խնդիրներ են մնում տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև մարտահրավերները, որոնք վերաբերում են անմիջապես մեր անվտանգությանը։ Այդ հարցով մեր գնահատականը արդեն հնչել է, մենք ներգրավված ենք իրավիճակի գնահատման և իրադարձությունների հնարավոր զարգացման գործում, որոնք վերաբերում են անվտանգության հարցերին, կայունության հաստատման անհրաժեշտությանը և լարվածության աճի բացառմանը»,- ամփոփեց Մնացականյանը։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է 2020թ․ հունվարի վերջին։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
