ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ

Հայաստանի կառավարությունը, համեմատած ընթացիկ տարվա հետ, 2021թ․ ծրագրում է մեծացնել այն միջոցների գումարը, որոնք կծախսվեն հաջորդ տարի Նոր տարվա տոնակատարությունների համար, հայտնում է News.am-ը։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե Հայաստանի քանի քաղաքացի է մեկնել Վրաստան ամանորյա տոներին։ Դա, վարչապետի կարծիքով, թույլ կտա գրավել ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկների, այլև կգրավի հենց Հայաստանի քաղաքացիներին՝ Նոր տարին հայրենիքում անցկացնելու համար։

Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես 2019թ․, այլ, օրինակ, 570 միլիոն դրամ։ «և հաջորդ տարի կապահովվի ոչ թե 9 միլիարդ դրամի չափով լրացուցիչ դրամական շրջանառություն, այլ 20, 25, 30 միլիարդ դրամի չափով։ Ես այսօր խոսում եմ այդ մասին, որպեսզի մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն նրան, որ մենք հաջորդ տարի պատրաստ ենք կրկնապատկել ծախսերի գումարը։ Ես արդեն համապատասխան հանձնարարություններ եմ տվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին և նախարարություններին, որպեսզի մենք հենց այդ ճանապարհով գնանք»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: