ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ)

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի:

2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես քաղաքային գրադարան:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ եկեղեցում կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց: Ընթերցողներին հրամցվում է 25.000 միավոր տպագիր, 22.000 միավոր էլեկտրոնային և 3.000 միավոր աուդիո տարբերակով գրքեր:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` գրադարանի բացմանը ներկա են գտնվել  Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանը, Կեսարիայի նահանգապետ Շահմուս Գյունայդընը, քաղաքապետ Մեմդուհ Բյույուքքըլըչը, վարչական շրջանների մի շարք ղեկավարներ և տեղի բնակիչներ:

Ըստ Կեսարիայի քաղաքապետի՝ 6 օրում գրադարանից օգտվել է ավելի քան 60.000 ընթերցող:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: