ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահն ու Հորդանանի թագավորը քննարկել են երկու երկրների համագործակցության ներուժը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժի հետ կապված հարցեր: ՀՀ նախագահի նստավայրում Հորդանանի թագավորի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք Նորին մեծության հետ երեկ և այսօր հոյակապ քննարկումներ ենք ունեցել: Քննարկել ենք մեր երկրների համագործակցության ներուժը զբոսաշրջության, կրթության և գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում»,- ասաց ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ Հորդանանի թագավորի այցը Հայաստան պատմական է. «Ես կարծում եմ, որ սա պատմական այց է ոչ միայն այն իմաստով, որ Նորին մեծությունն առաջին անգամ է Հայաստան այցելում, այլ նաև այն իմաստով, որ երկու երկրների, ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների, միգուցե, հազարամյակների պատմություն ունի: Սա ինձ համար լավ հնարավորություն է որպես հայ իմ երախտիքը հայտնել Ձեր ժողովրդին և Ձեր ընտանիքին, որովհետև մենք բոլորս հիշում ենք, որ ձեր ապուպապը 100 տարի առաջ արաբական աշխարհին ուղերձ ուղարկեց՝ խնդրելով  ապաստան տալ այն հայերին, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից: Ցանկանում եմ գլուխ խոհարհել Ձեր ընտանիքի և Ձեր նախնիների առջև, նաև ցանկանում եմ մեր ժողովրդի կողմից ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասաց Արմեն Սարգսյանը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: