ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ողջունել է Իդլիբում հրադադարի հաստատման պայմանավորվածությունը

ԱՄՆ ողջունում է սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները և հույս հայտնում, որ դրանք կօգնեն դեէսկալացիային: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք ողջունում ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև Իդլիբում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին այսօրվա հայտարարությունները: Մենք հույս ունենք, որ դրանք կօգնեն ծայրահեղ վտանգավոր դրության դեէսկալացիային…»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որի համաձայն մարտի 6-ին 00:01 հրադադար է հաստատվել Իդլիբում՝ կողմերի ներկայիս շփման գծում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: