ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հալեպում վերականգնել են քաղաքի գլխավոր հիվանդանոցը

ria.ru

Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում Է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով, փոխանում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք, վերջապես, հասանք անհրաժեշտ մակարդակին: Բայց եւ այնպես մասնագետների պակաս ունենք: Ոմանք մեկնել են պատերազմի ժամանակ, ոմանք՝ զոհվել»,-ռուս լրագրողներին պատմել Է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Մանաֆ Շարբաջին:

Համալսարանական հոսպիտալը շարունակել Է աշխատանքը պատերազմական գործողությունների ընթացքում եւ քանիցս ենթարկվել զինյալների գնդակոծություններին, բայց բժիշկները շարունակել են ընդունել պացիենտներին: Քաղաքի ազատագրումից հետո հիվանդանոցն սկսել են վերականգնել:

Սկզբում, բժիշկների խոսքով, փորձել են գնել ամերիկյան սարքավորումներ, բայց պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չի եղել: Այժմ հոսպիտալը հանդերձել են ժամանակակից եվրոպական սարքավորումներով: Ներկայում համալսարանական հոսպիտալն ընդունում Է ոչ միայն Հալեպի, այլեւ Սիրիայի մյուս բնակավայրերի հիվանդներին: Այնտեղ նաեւ պրակտիկա են անցնում մոտավորապես 600 բժիշկ-ուսանողներ, որոնք շուտով կդառնան լիարժեք մասնագետներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: