ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկն ուղղաթիռից սուրբ ջրով են ցողել

Բելառուսական ուղղափառ եկեղեցու ղեկավար Մինսկի և Զասլավսկու միտրոպոլիտ Պավելը կորոնավիրուսի հետ կապված ուղղաթիռով օդային խաչերթ է կատարել և Մինսկը սուրբ ջրով ցողել: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքէջից

Նշվում է, որ միտրոպոլիտ Պավելը ղեկավարել է պատարագի երգեցողությունը և Մինսկի Ամենայն Սրբոց տաճարում կատարել է ջրի օրհնություն:

«Պատարագի ավարտին Էկզարխ տիրակալը և վանահայրը ուղղաթիռով թռիչք են իրականացրել Մինսկի վրայով՝ իրականացնելով օդային խաչերթ: Թռիչքի բարձրությունից նրանք Բելառուսի բնակիչների համար Աստծո օրհնության կոչ են արել, քաղաքը խաչակնքել սուրբ խաչով և Ամենազոր Աստվածամոր սրբապատկերով, մայրաքաղաքը ցողել են սուրբ ջրով, որ Բարձրյալը մեր հողը և Բելառուսի բարեպաշտ ժողովրդին պատնեշի կործանարար համաճարակից»,- նշված է Բելառուսի ուղղափառ եկեղեցու հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: