ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄՕԿ-ը հաստատեց Օլիմպիական խաղերի հետաձգումը

© EPA-EFE/JEAN-CHRISTOPHE BOTT

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ քննարկումներ ունենալուց հետո որոշում է ընդունել 1 տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը, փոխանցում է ՄՕԿ մամուլի ծառայությունը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ավստրալիան և Կանադան հայտարարել էին, որ չեն մասնակցի Օլիմպիական խաղերին, եթե ՄՕԿ-ը որոշում չընդունի խաղերը հետաձգելու վերաբերյալ:

Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Ավելի վաղ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել էր նաև ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: