Ժամը 16։00-ից հետո ոստիկանությունը կանցնի օրենքով սահմանված իրենց գործողությունների
Dialogorg.ru
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է պահպանել պարետի ցուցումները։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Նա նշեց, որ ոստիկանությունը երեկվանից միջոցներ է ձեռնարկում այդ պահանջներն իրագործելու համար, հաղորդում է Panorama.am-ը:
«Մեր ողջ ուժերն ուղղված են այդ պահանջների կատարմանը, հույս ունենք, որ մենք կկարողանանք ապահովել դա»,- ասաց փոխոստիկանապետը։
Հարցեր հնչեցին, թե առավոտյան մազերից դեպի Երևան ճանապարհներին հսկող ոստիկաններ չկային, այդ դեպքում ինչպե՞ս են վերահսկվում մարդկանց տեղաշարժը, Հ.Մհրյանն ասաց. «Ոստիկաններն իրենց քանական ուժերի սահմաններում Հայաստանի ողջ տարածքում իրականացնում են ծառայություն, փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան ապահովել որոշումների պահանջները»։
Հարցին, թե մինչ այս պահը եղե՞լ են պարետի որոշումը չկատարող քաղաքացիներ, եթե այո՝ ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել, փոխոստիկանապետը պատասխանեց, որ մինչև 16։00-ն հրահանգ է իջեցվել բացատրական աշխատանքների միջոցով կարողանան պրոցեսը կարգավորել, երբ քաղաքացին չունի ձևաթուղթ, բայց 16։00-ից հետո ոստիկանությունը կանցնի օրենքով սահմանված կարգով իրենց գործողությունների։
Նա տեղեկացրեց, որ արդեն 92 հոգու դուրս են հրավիրել մեքենաներից որպես երրորդ անձ, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառվել է միջոց, իսկ 16։00-ից հետո ամբողջությամբ կկիրառեն օրենսդրությունը։
Հ.Մհրյանը նշեց, որ լրագրողների համար տեղաշարժի թերթիկը պարտադիր կիրառելի չէ, եթե ցույց տան իրենց բեյջը. «Մենք այդպես ենք հրահանգավորել»։
Հարցին, թե արդյո՞ք քաղաքացին պետք է լրացնի ձևաթուղթը, եթե անգամ դուրս է եկել աղբ փաթելու ու աղբամանները հեռու են բնակավայրից, փոխոստիկանապետն ասաց. «Կարծում եմ՝ ստուգող իրականացնող ոստիկանը կամ այլ պետական պատական մարմնի ներկայացուցիչ, եթե տեսնի քաղաքացին աղբ է տանում թափելու, ըմբռնումով կմոտենա ու կխնդրի արագ վերադառնալ տուն»։
Պատասխանելով հարցին, թե քաղաքացիների մոտ մտավախություն կա, թե ձևաթուղթն էլ կարող է վարակի տարածման աղբյուր հանդիսանալ, քանի որ ոստիկաններն այս օրերին հազարավոր քաղաքացիների ձևաթղթեր են ստուգելու, արդյո՞ք ոստիկանները պահպանելու են սանիտարահիգիենիկ կանոնները, նրանց աշխատանքին ո՞վ է հետևելու, Հայկ Մհրյանը պատասխանեց. «Ոստիկանները փորձելու են պահպանել այդ կանոնները, բայց մեզանից ոչ ոք ապահոված չէ այդ վիրուսը կրելուց։ Հնարավորության սահմաններում այնպես կծայառեն, որ այդ ձևաթերթիկն էլ չհանդիսանա պատճառ»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
24.12.2024
0° 0°
25.12.2024
Հարցում