ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով ՄՕԿ-ը մի քանի հարյուր միլիոն դոլարի կորուստ է կրել. ՏԱՍՍ

Sportbox

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Տոկիո-2020-ի խաղերի հետաձգման պատճառով կազմակերպությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի կորուստ է կրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պետք չէ մեզ մեղադրել այն բանի համար, որ մենք բավականին ուշ որոշում ընդունեցինք հետաձգել Օլիմպիական խաղերը: Նման որոշումներ ընդունելուց առաջ պետք է մանրամասն քննարկել ամեն ինչ:

Օլիպիական խաղերի հետաձգումը մեզ մի քանի հարյուր միլիոն դոլարից է զրկել, չնայած կորուստների իրական չափը դեռ հայտնի չէ»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: