ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ չորս կոնգրեսականներ շնորհավորական ուղերձ են հղել Արայիկ Հարությունյանին

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանինփոխանցում է News.am:

ԱՄՆ կոնգրեսականների ուղերձում ասված է.

Որպես ԱՄՆ Կոնգրեսի  և  Կոնգրեսի Հայկական հարցերով  հանձնախմբի անդամներ՝ մենք շնորհավորում ենք մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած պատմական ընտրությունների և դրան հաջորդած նախագահական ընտրության երկրորդ փուլի կապակցությամբ:

Մենք  սրտանց ուրախ ենք տեսնել, որ Արցախի ժողովուրդը և իշխանություններն այս դժվարին ժամանակաշրջանում  հավատարիմ են մնում խաղաղ ժողովրդավարությանը: Արցախը հավատարիմ մնաց ժողովրդավարական կառավարման այնպիսի համակարգին, որն արտացոլում է իր քաղաքացիների կամքը՝ չնայած թշնամական տրամադրություններ ունեցող հարևանի շարունակական սպառնալիքներին ու զինադադարի խախտումներին:

Մենք հասկանում ենք նաև, որ COVID-19-ի ճգնաժամի հետևանքով առաջացել էին  որոշակի բարդություններ, սակայն ստեղծված հարաբերական հարմարությունները, որոնք թույլ տվեցին ընտրողներին քվեարկել առանց խոչընդոտների, ակնհայտորեն ներկայացնում են հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների զորությունը:

Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ մենք հավատարիմ ենք մնում Արցախի ժողովրդավարական անկախությունն առաջ մղելու և ամրապնդելու գործընթացին:

Մենք կշարունակենք աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացմանը, որը կնպաստի  նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը: Վստահեցնում ենք, որ կշարունակենք ուղիներ որոնել ամրապնդելու Միացյալ Նահանգների և Արցախի միջև կապերը, որը ներառում է նաև նրա անկախության պաշտոնական ճանաչումը:

Եվս մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքներն ընտրությունների կապակցությամբ, որոնք եղել են հանգիստ, խաղաղ, զերծ կոռուպցիայից կամ ընտրողների ահաբեկումից: Մենք ակնկալում ենք շարունակել մեր հետագա արդյունավետ և կայուն  համագործակցությունը Ձեր իշխանության հետ:

Հարգանքներով՝

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրանկ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի անդամ  Գուս Բիլիրակիս

ԱՄՆ Կոնգրեսի անդամ  Ջեքի Սփիր

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: