Էմիկ Ավագյան՝ ավտոմատ հաշմանդամասայլակի գյուտի հեղինակ
Այսօր շատերը խոսում են հասարակությանը սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց անհրաժեշտության մասին, սակայն քչերը գիտեն հասարակությանը հենաշարժիչ համակարգի բարդություններ ունեցող մարդկանց ինտեգրման հարցում ազգությամբ հայ նշանավոր ֆիզիկոս Էմիկ Ավագյանի ունեցած մեծ ներդրման մասին: Նա հանդիսանում է շնչով կառավարվող համակարգչի և հաշմադամի սայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմի հեղինակը։
Էմիկ Ավագյանի գլխավոր գյուտերից մեկը համարվում է ավտոմատ հաշմանդամասայլակի գյուտը, որը ձեռքով կառավարվող սայլակը փոխարինեց ավտոմատ կառավարվողի: Հարկ է նշել, որ Էմիկ Ավագյանի բազմաթիվ հայտնագործություններ կապված են եղել հենց իր առողջական խնդիրների հետ:
Էմիկ Ավագյանը ծնվել 1924 թվականին է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում՝ ցերեբրալ պարալիչի ախտորոշմամբ: Էմիկին անհրաժեշտ բժշկական օգնության համար՝ Ավագյանների ընտանիքը Պարսկաստանից տեղափոխվում է Ռուսաստան, ապա Գերմանիա և ի վերջո հաստատվում է Նյու-Յորքում։ Չնայած առողջական վիճակին, Ավագյանը կարողացավ ստանալ բարձրագույն կրթություն Էվրիկա քոլեջում՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում։ Նա հետագայում ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանում և ստանում մագիստրոսի աստիճան։
Ուսանողության տարիների ընթացքում Ավագյանը հաղորդակցման խնդիրներ է ունեցել մեքենագրուհու հետ, ով գրառումներ էր անում նրա համար: Այսպես, Ավագյանի հայտնի գյուտերից մեկը դարձավ շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենան։
Էմիկ Ավագյան 1961 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի մրցանակին՝ հաշմանդամների կյանքը բարելավելու և հասարակությանն ինտեգրելու գործում ունեցած մեծ ներդրման համար: 1963 թվականին Էմիկն Իրանի շահի կողմից արժանացել է թագավորական մեդալի, 1976 թվականին Հայկական երկուհարյուրամյա կոմիտետի կողմից՝ գիտական ոլորտում առաջատար փորձի համար մրցանակի, 1979-ին ԱՄՆ-ի ամենահին ինժեներական Tau Beta Pi համակցությունը պարգևատրել է «Ինժեների նշանավոր մրցանակով»: 1996 թվականին Էմիկ Ավագյանը արժանացել է Էվրիկա քոլեջի դոկտորի աստիճանի պաշտոնական շքանշանի:
Էմիկ Ավագյանը մահացել է 2013 թվականին Մասսաչուսեթսում, որտեղ ապրում էր կնոջ՝ Էննի հետ:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ