ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը և հնարավորինս շուտ շարունակել բանակցությունները անձամբ: Այս մասին ասվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ապրիլի 21-ին տեղի ունեցած տեսակապի արդյունքում:

Ինչպես հայտնում է News.am-ը՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հաճախ հեռավար խորհրդակցություններ են անցկացնում մարտի կեսից, ներառյալ ապրիլի 21-ին անցկացված համատեղ տեսակապը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այս խորհրդակցություններին նույնպես մասնակցել է:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանում և վերջին զարգացումները տեղերում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հետագա քայլերը՝ համաձայն իրենց կողմից արված համատեղ հայտարարության, որը 2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է Ժնևում:

Ընդունվել է, որ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Նախարարների մակարդակով անցկացվող անձնական հանդիպումները և համանախագահների այցերը տարածաշրջան, որոնք համաձայնեցվել են Ժնևում, նույնպես հետաձգվել են։ Այնուամենայնիվ, այս միջոցառումների նախապատրաստման անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: